Էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են, ասել է վարչապետը

01.10.2015 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտություն չկա:

Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցին, ապա Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «այս իրավիճակում հրամայական է դարձել ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը»:

Անդրադառնալով «Տաշիր» խմբի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերմանը՝ վարչապետը հայտնել է, որ «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում եւ իջեցնել տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները:

Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը՝ ամսական մինչեւ 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար:

«Ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով:

Դիտում՝ 4003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai