Սակագնի աճը կսուբսիդավորվի եւս 1 տարի

01.10.2015 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» եւ «Ինտեր ՌԱՕ» խմբերը ստորագրել են Հայաստանի էլէկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի պայմանագիրը:

«Տաշիր» ընկերությունների խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն եւ Հրազդանի ՋԷԿ-ը կշարունակեն իրականացնել իրենց պարտավորություններն ամբողջ ծավալով:

««Տաշիր» ընկերությունների խումբը լիովին ստանձնում է Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարման հետ կապված բոլոր պարտավորությունները: Հետագա զարգացման ծրագրում նախատեսված է հակաճգնաժամային ծրագրի ներմուծում՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման նպատակով, ինչպես նաեւ աստիճանաբար իրականացվելիք բաշխիչ ցանցերի արդիականացում: Բնակչությանը աջակցության նպատակով որոշվել է հաջորդ տարվա ընթացքում կառավարության եւ անձնական գումարների հաշվին փոխհատուցել բարձրացված եւ մինչեւ 2015 թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի շրջանում»,- հայտարարել է «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Renaissance Capital-ի վերլուծաբան Վլադիմիր Սկլյարը РБК Daily թերթին ասել է, որ «մեկ այլ երկրում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» եւ Հրազդանի ՋԷԿ-ի նման ընկերությունների ակտիվները կարժենային գրեթե $1 մլրդ»:

«Սակայն, հաշվի առնելով ընկերության հսկայական պարտքերը եւ ահռելի քաղաքական ճնշումը Հայաստանում սակագների ձեւավորման հարցում, գործարքի արժեքը, ամենայն հավանականությամբ, «ձգտում էր զրոյի»»,- նկատել է նա:

Դիտում՝ 23942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai