ՄՖԿ. ՀՀ-ն ձկնարտադրության ոլորտում չօգտագործված ներուժ ունի

29.09.2015 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ձկնարտադրությունը Հայաստանի ամենաարագ զարգացող ոլորտներից է, որտեղ սակայն շարունակում են չօգտագործված մնալ նշանակալի հնարավորություններ:

Այս մասին են վկայում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) հրապարակած «Ձկնամթերքի արտահանման շղթայի ուսումնասիրության» արդյունքները, որը պատրաստվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիմումի հիման վրա:

Զեկույցի համաձան՝ ձկնարտադրության ոլորտը Հայաստանում կարեւոր դեր է կատարում աշխատատեղերի ստեղծման, սննդամթերքով ապահովման եւ արտահանման զարգացման գործում:

ՄՖԿ-ում նշել են, որ արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի կատարելագործումը եւ բարելավումը կնպաստի ձկնարտադրության ապրանքների մրցունակության բարձրացմանը: Դրանում կարեւորվում են արտահանման շուկաներ դուրս գալու հետ կապված խնդիրների հասցեագրումը, մասնավորապես, սննդամթերքի անվտանգության կատարելագործված գործելակերպերի ներդրումը, մատակարարման շղթայի բարելավումը եւ վարչական խոչընդոտների նվազեցումը:

«Սույն ուսումնասիրությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանում ձկնարտադրության ճյուղի ներուժի արդյունավետ իրագործմանը՝ դրանով իսկ խթաններ ստեղծելով տնտեսական զարգացման համար»,- ասել է ՄՖԿ-ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանը,:

Դիտում՝ 12240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai