Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը նոր ծառայություն է գործարկել

19.09.2015 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը փոքր եւ միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում աջակցելու նպատակով 2014-ից սիստեմատիկ դասընթացներ է կազմակերպել, որոնց  արդյունքում հաճախորդները հնարավորություն են ունեցել կատարելագործելու բիզնես գործընթացների վերաբերյալ իրենց տեսական եւ պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները:
 
Բանկում նշել են, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր ծառայությունների ցանկը համալրել է  նման ծառայությամբ:

Ի սկզբանե հաճախորդներին  ներկայացվել են չորս ամենաարդիական թեմաները, որոնց միջոցով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ  Բանկի կողմից կազմակերպվող դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման մի շարք գործիքներ:

«Հաշվի առնելով սեմինարներին մասնակցած ՓՄՁ հաճախորդների արձագաքները՝ բանկն այժմ դասընթացների ցանկը համալրել է եւս մեկ թեմայով, որն ուղղված է լինելու մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը»,- ասված է հաղորդագրությունում:
    

Դիտում՝ 4863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai