Մահացել է Վահագն Հովնանյանը

31.08.2015 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մահացել է սփյուռքահայ բարերար, գործարար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը:

Մեդիամաքսին այս մասին տեղեկացրել են գործարարի ղեկավարած «Հովնանյան ինթերնեյշնլ» ընկերությունից, սակայն չեն հայտնել մահվան պատճառը:

Նշենք, որ Վահագն Հովնանյանի մոտ վերջերս քաղցկեղ էր հայտնաբերվել:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված էին հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, Հայաստանում տուրիզմի զարգացմանը։

Նա ծնվել էր 1932թ. Իրաքի Քիրքուկ քաղաքում: 1959թ. եղբայրների հետ հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան, 1969թ. ՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1998-ից «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն էր։

Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ, 1976թ. ԱՄՆ-ում հայկական դպրոց է հիմնել, աջակցել ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

2000թ. ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002թ.՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001թ. մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Հովնանյանների ընտանիքի մասին կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 15119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai