Աուդիտ կիրականացնի Deloitte-ը, իսկ բիզնեսը կվճարի նոր սակագնով

13.08.2015 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է Deloitte Touche ընկերության միջոցով:

Նախօրեին ՀԾԿՀ տեղեկացրել էր, որ առաջարկներ է ստացել երկու ընկերություններից՝ McKinsey & Company եւ Deloitte Consulting:

«Այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաեւ մենք՝ կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, եւ կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք:

Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ռուսական կողմի հետ համատեղ մենք աշխատում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա: Միաժամանակ ուզում եմ անդրադառնալ գործող սակագների հարցին: Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչեւ խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլեւ խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ:

Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաեւ խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն բնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաեւ քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 20948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai