ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք»-ի շրջանակում հաճախորդներին է վերադարձրել 2 մլն դրամ

31.07.2015 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ապառիկ վարկավորում» պրոդուկտի համար «Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց ապառիկ վարկերը բարեխղճորեն սպասարկող մոտ 1000 վարկառուներ հետ են ստացել վճարած տոկոսագումարների մի մասը:

Բանկում նշել են, որ «Սուպերդրույք» ծառայությանն անվճար միանալու եւ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեցած պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Վարկի ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 7 օրացուցային օրը վարկի ամբողջ ժամկետի ընթացքում: Վերջին ամիսներին ծառայության շրջանակում բանկը հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 2 մլն դրամ:

Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ավելի քան 300 առեւտրի կետերում ապառիկ վարկ ձեւակերպելիս:

«Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առեւտրային կետերում կարելի է ձեւակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ սոցիալական քարտ»,- նշել են բանկում:



Դիտում՝ 10549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai