Հայաստանում ներկայացվել է Audi Q7-ը

28.07.2015 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հուլիսի 24-ին Երեւանի DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի է ունեցել նոր Audi Q7-ի շնորհանդեսը:

Հայաստանում Audi AG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ում նշել են, որ միջոցառմանը ներկա է եղել շուրջ 200 մարդ:

Audi Q7-ի նախագծման ընթացքում Audi-ի ինժեներները կիրառել են գերժամանակակից տեխնոլոգիաներ՝ իջեցնելով ամենագնացի քաշը նախորդի նկատմամբ 325 կգ-ով։

Արդյունքում, օգտագործելով Q7-ի համար մշակված ուժային ագրեգատներ, Audi պրեմիում դասի արտաճանապարհային ավտոմեքենայի վառելիքի ծախսը հասցվել է 5,5 լ/100կմ ցուցանիշի:

Audi Q7-ի շնորհանդեսին գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ լուսավորման համակարգն արդեն բազային տարբերակում բիքսենոնային է: Ցանկության դեպքում դա կարող է փոխարինվել LED եւ Matrix LED լուսարձակներով, ընդ որում՝ Matrix LED լուսարձակները ապահովում են լուսավորություն մինչեւ 300մ տարածության վրա:

Audi Q7-ի կախոցի համար առկա է մի քանի ռեժիմ: Դինամիկ ռեժիմի ընտրության դեպքում ավտոմեքենան իջնում է 15 մմ-ով, Lift Offroad ռեժիմի դեպքում բարձրանում է 60 մմ-ով, իսկ Allroad ռեժիմում՝ 25 մմ-ով:

Audi Q7-ի համար ստեղծվել է նոր, 8 աստիճան tiptronic ավտոմատ փոխանցումատուփ: Q7-ը մինչ այժմ չի սարքավորվել նման փոխանցումատուփով:

Audi Q7-ն ունի նաեւ MMI՝ Մուլտի-Մեդիա Ինտերֆեյս համակարգ, որը նախատեսված է ավտոմեքենայի տարբեր համակարգերը եւ սարքերը կառավարելու համար:

Նշենք, որ Audi AG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ Մոթորս»-ը հայաստանյան շուկայում գործում է ավելի քան 10 տարի:

Դիտում՝ 4613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai