Վերին Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարացվել են

27.07.2015 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօրվանից ռուսական Վերին Լարս եւ վրացական Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետերի աշխատանքը կերկարացվի եւս 3,5 ժամով, եւ դրանք կգործեն ժամը 05:30-24:00-ը:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների քննարկման արդյունքում անցակետերի աշխատանքային գրաֆիկը 3 ժամով երկարացվել էր (06:00-18:00-ի փոխարեն սահմանվել էր 06:00-21:00-ը):

Հովիկ Աբրահամյանն այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ այցելել է սահմանակետ, զրուցել անցակետով ՌԴ մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ:

Կողմերը քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արագ ժամկետներում սկսել հայ-վրացական սահմանին «Բարեկամության» կամուրջի կառուցումը:

Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել Վրաստանը Ռուսաստանին կապող մայրուղին առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:
 

Դիտում՝ 7109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai