IDeA-ն ու ՎԶԵԲ-ը կաջակցեն ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը

22.07.2015 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջեւ այսօր  համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Ինչպես նշել են IDeA-ում, կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանում կայուն եւ տնտեսապես արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

«IDeA  հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի  վերածնունդ» եւ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են այդ  տարածաշրջաններում  համայնքային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ զարգացմանն ուղղված ծրագրերում կունենանք այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Համոզված ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի մեծ  ծավալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ ընդլայնել գործակցության շրջանակները՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ»,- ասել է IDeA  հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:
 
ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը եւս կարեւորել է փաստաթղթի ստորագրումը:  

«Մենք  ակնկալում ենք շարունակել եւ խորացնել գործարար միջավայրի եւ  տարածաշրջանների տնտեսական զարգացմանն ուղղված մեր  փոխգործակցությունը: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հուսալի եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասել է նա:
 

Դիտում՝ 17521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai