Վարչապետը հանձնարարել է վերանայել գիշերային թռիչքների ժամերը

16.07.2015 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հանձնարարել է էկոնոմիկայի նախարարության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ «ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան»:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստին՝ վերոնշյալ կառույցներին հանձնարարելով բանակցություններ տանել գիշերային թռիչքներ կազմակերպող ընկերությունների հետ՝ ժամերի վերաբերյալ:

«Թռիչքները կարելի է տեղափոխել նաեւ առավոտյան ժամերին: Գիշերային թռիչքներն անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար: Եթե զբոսաշրջիկը ժամանում է Երեւան առավոտյան ժամը 5:00-ին, ապա մինչեւ 14:00-ը պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել եւ ներկայացնել առաջարկություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարարին:


Դիտում՝ 4175
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai