ԵՄ-ն €6 մլն է տրամադրել ՀՀ գյուղոլորտի զարգացմանը

09.07.2015 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական Միությունը (ԵՄ) €6 մլն է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման նպատակով:

Ինչպես հաղորդում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այս միջոցներն ուղղվելու են Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման նպատակով:

2014թ. դեկտեմբերին Եվրոպական Միությունը (ԵՄ) եւ Ավստրիայի զարգացման գործակալությունը համատեղ սկսել էին Հայաստանում Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD):

Ծրագրի իրականացման տեւողությունը 3 տարի է, որի ընթացքում նախատեսվում է €20 մլն բյուջետային աջակցություն ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ՝ գյուղոլորտին ուղղված աջակցությունը «համահունչ է ԵՄ սահմանած առաջնահերթություններին եւ նպատակ ունի նվազեցնել տնտեսական ու սոցիալական անհավասարությունը»:

Դիտում՝ 2763
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW