Հայաստանի աուդիտի շուկայի լավագույն տասնյակը

08.07.2015 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Banks.am-ը շարունակում է անդրադառնալ Հայաստանի աուդիտի ոլորտին: Մեր վերջին հրապարակման մեջ ներկայացրել էինք Հայաստանում պարտադիր աուդիտի պահանջի վերացման «կողմ»-երն ու «դեմ»-երը: Այսօր որոշել ենք ընդհանուր հայացք գցել ոլորտին եւ ներկայացնել հիմնական դերակատարներին եւ նրանց արձանագրած արդյունքները:

2011-ից ի վեր շուկայի վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն հնարավոր է ստանալ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո: Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` աուդիտ իրականացնող անձը պարտավոր է ունենալ ինտերնետային կայք, որում մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը պարտավոր է տեղադրել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտի ենթարկված անձանց ցանկը:

Ուսումնասիրելով ՀՀ աուդիտորական գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունների կայքերը` ստացել ենք աուդիտորական շուկայի 2014թ. վերաբերող հետեւյալ պատկերը՝

- 31.03.2015թ. դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած ցանկի համաձայն` ՀՀ տարածքում գործում են լիցենզավորված աուդիտորական ծառայություններ իրականացնող 35 կազմակերպություններ;

- Նրանցից 2-ը չեն հրապարակել 2014թ. տարեկան հաշվետվություններն ու աուդիտի ենթարկված անձանց ցանկը, եւս մեկը չի հրապարակել միայն աուդիտի ենթարկված անձանց ցանկը (երեքն էլ տեղական փոքր ընկերություններ են եւ տվյալների բացակայությունը էական ազդեցություն չի կարող ունենալ շուկայի ընդհանուր պատկերի վրա);

- 2014թ. դրությամբ շուկայի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5.5 միլիարդ դրամ (բոլոր ընկերությունների տարեկան ֆինանսական հաշվետվություններում ներկայացված հասույթի հանրագումար), ինչը 7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հետաքրքրական է, որ շուկայում աճ է գրանցվում նույնիսկ ընդհանուր տնտեսության տատանումների եւ պարտադիր աուդիտի պահանջի վերացման պայմաններում:

Աուդիտորական ծառայությունների շուկայում գործող խոշոր ընկերությունների տասնյակը, ըստ 2014թ. տարեկան հասույթի ծավալների, այսպիսի տեսք ունի.

1.    «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ՝ 981 571 հազ. դրամ կամ շուկայի 18%-ը,
2.    «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ 834 186 հազ. դրամ կամ շուկայի 15%-ը,
3.    «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ՍՊԸ՝ 509 588 հազ. դրամ կամ շուկայի 9%-ը,
4.    «Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ` 490 403 հազ. դրամ կամ շուկայի 9%-ը,
5.    «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ՝ 357 248 հազ. դրամ կամ շուկայի 7%-ը,
6.    «Դելոյթ Արմենիա» ՓԲԸ՝ 346 689 հազ. դրամ կամ շուկայի 6%-ը,
7.    «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ` 293 624 հազ. դրամ կամ շուկայի 5%-ը,
8.    «Սօս Աուդիտ» ՍՊԸ` 217 529 հազ.  դրամ կամ շուկայի 4%-ը,
9.    «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ՝ 216 430 հազ. դրամ կամ շուկայի 4%-ը,
10.   «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ`148 238 հազ. դրամ կամ շուկայի 3%-ը:

Դիտում՝ 27592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai