Արթուր Բաղդասարյանը՝ ՄՏՍ-Բանկի տնօրենների խորհրդի անդամ

07.07.2015 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձել է ռուսաստանյան ՄՏՍ-բանկի Տնօրենների խորհրդի անդամ:

Այս տեղեկությունը տեղադրված է բանկի պաշտոնական կայքում:

Բանկի կայքում չի հաջողվել տեղեկատվություն գտնել այն մասին, թե երբ է Արթուր Բաղդասարյանը ստանձնել Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը:

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն այսօր Մեդիամաքսի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվել է ՄՏՍ-բանկի տնօրենների խորհրդի անդամ:

«Այս պահին այլ մանրամասներ տրամադրել չեմ կարող, բայց տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»,- ասել է Արթուր Միսակյանը:

Նրա խոսքերով, այս պաշտոնում ընտրվելը չի խանգարի Արթուր Բաղդասարյանին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

«Ինչպես արդեն հայտնի է, ամիսներ առաջ Արթուր Բաղդասարյանն ընտրվել էր «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: Նա նաեւ հայաստանյան մի քանի բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահ է: Ուստի այս նոր պաշտոնը համատեղելու խնդիր չկա»,- ասել է նա:

Դիտում՝ 20300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai