Գերման Ստերլիգովի՝ Արցախ տեղափոխվելու մասին լուրը ստուգվում է

06.07.2015 | 18:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովի՝ Արցախ տեղափոխվելու մասին լուրը դեռեւս ստուգվում է:

Այս մասին Մեդիամաքս-ին ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը՝ նշելով, որ նախարարությունը պարզում է տեղեկության ճշմարիտ լինելը:

Նա նշել է, որ ԼՂՀ ԱԳՆ-ն համապատասխան տեղեկություն ունենալուն պես կհայտարարի այդ մասին:

Այսօր ռուսաստանյան մամուլում լուրեր են տարածվել այն մասին, թե հայտնի գործարար եւ բարերար Գերման Ստերլիգովը վաճառում է իր ունեցվածքը Ռուսաստանում եւ մեկնել է Արցախ: Ստերլիգովի օգնականը նշել է, որ գործարարը Արցախ է մեկնել հուլիսի 4-ին եւ պարզ չէ, թե երբ է վերադառնալու:

Մեդիամաքսը նշում է, որ Գերման Ստերլիգովը Հայաստանում էր ս.թ. ապրիլին:

Ապրիլի 23-ին նա Երեւանի պետական համալսարանին էր նվիրել Лицевой летописный свод («Մանրանկարչությամբ զարդարված ժամանակագրություն») հրատարակությունը:

38-հատորանոց ժողովածուն գրվել է 16-րդ դարի 2-րդ կեսին՝ ռուս արքա Իվան IV Ահեղի հանձնարարությամբ եւ մեկ օրինակով՝ արքայի երեխաների կրթության համար: Ժողովածուն պարունակում է 17 հազ. մանրանկար, որոնց միջոցով էլ ներկայացվում են պատմական իրադարձությունները: Գիրքը համարվում է բացառիկ:
ԵՊՀ-ում կայացած հանդիպմանը ռուսաստանցի գործարարն ասել էր, որ սա մարդկության պատմության մասին, հավանաբար, ամենածավալուն գիրքն է:  

Գերման Ստերլիգովը խոսել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հայտնել, որ զորակցում է հայերին՝ պատմական արդարության վերականգնման պայքարում:

«Կարծում եմ, որ աշխարհի բոլոր ազնիվ մարդիկ ամեն կերպ պետք է օգնեն հայերին, քանի որ, երբ խոսքը գնում է արդարության մասին, այն վերաբերում է ամբողջ մարդկությանը: Ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որպեսզի Ցեղասպանության փաստը ոչ միայն ընդունվի, այլեւ թե՛ տարածքային, թե՛ նյութական արդարություն հաստատվի»,- ասել էր նա:

Դիտում՝ 9150
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai