Դիլիջանում գարեջրի գործարան կհիմնվի

02.07.2015 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գարեջրի գործարան հիմնելու նպատակով «Հ եւ Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ն 650 մլն դրամի ներդրում կկատարի:

Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ գործադիրի հավանությանը ներկայացնելով վերոնշյալ ընկերության համար ԱԱՀ-ի վճարման ժամկետը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ ներդրումային ծրագրերի շրջանակում 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը երկարաձգվոմ է երեք տարով:

Նախարարը նշել է, որ կատարվելիք ներդրումներից 630 մլն դրամը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը:

«Այս ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ունենալ եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամաս: Ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել շուրջ 0.15 մլրդ դրամի արտադրանք, որի զգալի մասը կիրացվի ներքին շուկայում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը 90-100 հազ. դրամով»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը:

Դիտում՝ 11072
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai