Հայբիզնեսբանկի աջակցությամբ լույս է տեսել «Ճատրակ» գիրքը

30.06.2015 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ եւ Հայբիզնեսբանկի աջակցությամբ լույս է տեսել շախմատի մասին «Ճատրակ» գիրքը:

Բանկում նշել են, որ հունիսի 27-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կայացել է գրքի շնորհանդեսը, եւ նշվել է մշակութային կենտրոնի գործունեության 35-ամյա տարեդարձը:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հայբիզնեսբանկի ղեկավարությունը, թանգարանների տնօրեններ եւ այլք:

Շնորհանդեսի ընթացքում տուն-թանգարանի ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը, ձեռքբերումներն ու հաջողությունները, պատմել գրքի մասին եւ իրենց շնորհակալական խոսքը հայտնել Հայբիզնեսբանկին ցուցաբերած աջակցության համար՝ նվիրելով գրքի մակագրված օրինակները:

«Ճատրակ»-ում հայերեն եւ ռուսերեն լեզուներով ներկայացված է շախմատի ստեղծման պատմությունը:

«Շախմատի մասին գրքի հրատարակմանն աջակցելով՝ Հայբիզնեսբանկը փորձեց ընդգծել ինտելեկտուալ սպորտաձեւի կարեւորությունը եւ օգտակար գործ անել շախմատասեր հասարակության համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 4727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai