Վրաստանի նախագահը վետո կդնի Ազգային բանկի նախագծի վրա

29.06.2015 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո կդնի «Վրաստանի Ազգային բանկի մասին» օրենքի նախագծի վրա, որը նախատեսում է ֆինանսական վերահսկողության գործակալության ստեղծում:

Ինչպես հաղորդում է Newsgeorgia.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Աբաշիշվիլին:

Նրա խոսքով՝ «Վրաստանի Ազգային բանկի մասին» նախագծի ընդունումը կխախտի երկրի՝ Եվրամիության հետ ասոցացման օրակարգը:

«Մենք բազմիցս հայտաարարել ենք, որ մեզ պրոֆեսիոնալ տեսանկյունից բացարձակապես անհասկանալի է օրինագծի նպատակահարմարությունը: Համապատասխանաբար, վետո կդրվի բոլոր այն օրինագծերի վրա, որոնք որեւէ կերպ կխախտեն երկրի տնտեսական զարգացումը»,- հունիսի 26-ին հայտարարել է Գեորգի Աբաշիշվիլին:

Օրինագծի ընդունման դեպքում ստեղծվելու է ֆինանսական վերահսկողության գործակալություն, որի հիմնական գործառույթն է լինելու աջակցել ֆինանսական սեկտորի կայունությանն ու թափանցիկությանը:

Դիտում՝ 7229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai