Երեւան-Թբիլիսի չվերթները կվերականգնվեն հունիսի 29-ից

25.06.2015 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կիրականացնի Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի կանոնավոր չվերթներ:

Այս մասին հաղորդում է Newsgeorgia.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղավիացիայի գործակալության տրամադրած համապատասխան թույլտվությունը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ: Ավիատոմսի գինը կսկսի €55-ից (մոտ 29 հազ. դրամ):
 
Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցությունն ընդհատվել է 2011թ.: Հայաստանի այն ժամանակվա ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն այս որոշումը պայմանավորել էր ձմեռային ամիսների ընթացքում չվերթի ցածր եկամտաբերությամբ:

Դիտում՝ 17463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai