Հունվար-մայիսին 2.7% տնտեսական ակտիվություն է գրանցվել

22.06.2015 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 2.7% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 6%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.8%-ով, սպառողական գները՝ 5%-ով, արդյունաբերական արտադրանքի գները՝ 3.4%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 11.6%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-մայիսին անցած տարվա համեմատ աճել է 0.4%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.5%-ով:

Միաժամանակ՝ առեւտրի շրջանառությունը կրճատվել է 8.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2.9%-ով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 32.3%-ով:

Արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 15.2% եւ 38%-ով:

Դիտում՝ 8045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai