Երեւանն աշխարհի 192-րդ թանկ քաղաքն է

18.06.2015 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օտարերկրացիների համար աշխարհի 211 ամենաթանկ քաղաքների ցանկում Երեւանն այս տարի զբաղեցրել է 192-րդ տեղը՝ անցած տարվա 187-րդ հորիզոնականի փոխարեն:

Այս մասին են վկայում Mercer համաշխարհային խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքները (2015 Cost of Living Survey):

Երրորդ տարին անընդմեջ վարկանիշի առաջատարն Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Նրան հաջորդում են Հոնկոնգը, Ցյուրիխը, Սինգապուրը, Ժնեւը, Շանհայը, Պեկինը, Սեուլը եւ Բեռնը: Ամենաթանկ քաղաքների տասնյակը եզրափակում է Չադի մայրաքաղաք Նջամենան:

Հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին աղյուսակում զբաղեցրել է 198-րդ, Բաքուն՝ 33-րդ, Ստամբուլը՝ 99-րդ հորիզոնականը: Ուշագրավ է, որ Մոսկվան զգալիորեն զիջել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 50-րդ տեղը՝ 2014թ. 9-րդ հորիզոնականի փոխարեն:

Ցուցակում ընդգրկված՝ օտարերկրացիների համար ամենաէժան քաղաքներ են ճանաչվել Պակիստանի Կարաչին, Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկը եւ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկը:

Հետազոտությունն անցկացվել է ս.թ. մարտին: Հաշվի է առնվել մոտ 200 չափանիշ, ինչպիսիք են կացարանի, տրանսպորտի, սննդի, հագուստի, կենցաղային ապրանքների եւ զվարճանքների մատչելիությունը: Որպես կողմնորոշիչ քաղաք ընտրվել էր Նյու Յորքը, որի հետ էլ համեմատվել են մյուս քաղաքները:  

Դիտում՝ 20865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai