Ամերիաբանկը հայտարարում է լուսանկարների մրցույթ

16.06.2015 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ՝ «Բանկինգ անհավանական իրավիճակներում» խորագրով:

Մրցույթն անցկացվում է հեռակառավարման բանկային համակարգերի արշավի շրջանակում:

Մասնակցության համար անհրաժեշտ է Facebook սոցիալական կայքում գրանցված բանկի պաշտոնական էջին անձնական նամակով ուղարկել մեկից հինգ՝ մինչեւ 5MB ծավալ ունեցող լուսանկար, որոնք համապատասխանում են մրցույթի պայմաններին:

Լուսանկարը պետք է ներկայացնի ուղարկողի կողմից իրականացված ինչպես հեղինակի, այնպես էլ երրորդ անձի լուսանկար կամ պատկեր կամ որեւէ իրավիճակ: Ընդ որում, կարելի է ներկայացնել թե՛ մասնագիտական, թե՛ սիրողական լուսանկար, որը լավագույնս կարտացոլի «բանկինգ անհավանական իրավիճակներում» գաղափարը։

Լուսանկարում պարտադիր պետք է առկա լինի բանկինգի իրականացման համար օգտագործվող սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:

Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած ցանկացած անձ, որը ցանկանում է հանդես գալ հետաքրքիր, օրիգինալ ու ոչ ստանդարտ լուսանկարներով:

Մրցույթի արդյունքներով կընտրվեն լավագույն 20 լուսանկարները, որոնցից 10-ը կլինեն Facebook-ում ՀՀ տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայն հավաքածները (մեկ like-ը համարվում է մեկ ձայն), իսկ մնացած 10-ը կընտրվեն բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Այնուհետեւ համակցված քվեարկության արդյունքում լավագույն 20 լուսանկարներից երկու հաղթողները կընտրվեն բանկի համապատասխան ղեկավարների կազմից եւ բանկի աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի անմիջական քվեարկության արդյունքերով՝ առավելագույն ձայն հավաքելով:

Մրցույթը բաց է լուսանկարներ ներկայացնելու համար մինչեւ ս.թ. հուլիսի 2-ը (ժամը՝ 24:00-ը) ներառյալ: Մասնակիցները կարող են շարունակել like-եր հավաքել մինչեւ ս.թ. հուլիսի 9-ը (ժամը՝ 24:00-ը):

Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն բանկի կայքում: Մրցույթի պայմաններով նախատեսված լուսանկարներ ներկայացնելու եւ like-եր հավաքելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից մեկ աշխատանքային շաբաթ հետո։

Մրցույթի երկու հաղթողները որպես մրցանակ կստանան GoPro Hero 4 Silver խցիկներ:

Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացել հեռակառավարման մի շարք բանկային համակարգեր՝ Ameria Online Banking համակարգը, Ameria Mobile Banking հավելվածը, Ameria Phone Banking ծառայությունը, Կանխիկի մուտքագրման սարքերը:

Դիտում՝ 4730
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai