Անելիք Բանկն իր 25-ամյակի առթիվ նվեր է պատրաստել Գյումրիի մանուկներին

02.06.2015 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախօրեին տեղի է ունեցել Անելիք Բանկի բարեկարգած նոր խաղահրապարակի բացման արարողությունը, որը նվեր է Գյումրիի մանուկներին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Խաղահրապարակի հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա են եղել Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երեխաների համար կազմակերպվել է երաժշտական-զվարճալի միջոցառում, հանձնվել են տարատեսակ նվերներ, ինչը դարձրել է փոքրիկների տոնն առավել ուրախ եւ հիշարժան։

Խաղահրապարակում կա կանաչ գոտի, հանգստանալու համար հարմարավետ նստարաններ, երեխաների համար խաղային տարածք, խաղասարքեր, ինչպես նաեւ` հանգստի տաղավար:

«Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, սիրով գյումրեցի փոքրիկներին ենք հանձնում այս հրաշալի խաղահրապարակը, որը, վստահ եմ, կնպաստի երեխաների առողջ ապրելակերպին եւ ֆիզիկական զարգացմանը։ Բանկի աջակցությամբ առաջիկայում եւս նմանատիպ ծրագրեր կիրագործվեն Երեւանում եւ մարզերում»,- ասել է Ներսես Կարամանուկյանը՝ իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ խաղահրապարակից կարող են օգտվել ոչ միայն երեխաները, այլեւ հարակից շենքերի տարեց բնակիչները:

«Անելիք Բանկն իր 25-ամյակի կապակցությամբ, արդեն իսկ իրականացրել է սոցիալական պատասխանատվությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ «25 տարի Պարզ եւ Բարի» կարգախոսով, ինչը բանկի հոբելյանական տարվա համար նախանշված ռազմավարության մի մասին է»,- հիշեցրել է Անելիք Բանկի վարչության նախագահը:

Նա տեղեկացրել է, որ հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկել են ծառատունկով, որի ժամանակ բանկի աշխատակիցներն Արագածոտնի մարզում տնկել են 250 պտղատու ծառ։

«Հաճելի անակնկալները շարունակվելու են մինչեւ տարվա վերջ»,- հավելել է Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 4367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai