Առաջարկվում է ԵՏՄ-ում ռիսկային ֆինանսավորման միասնական շուկա ստեղծել

21.05.2015 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ներսում ռիսկային ֆինանսավորման միասնական շուկա ստեղծել՝ ապահովելու ներդրումների հոսք դեպի փոքր եւ միջին ձեռնարկություններ:

Այս մասին նա հայտարարել է այսօր Աստանայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարների VIII տնտեսական համաժողովի ընթացքում, որին մասնակցում է 80 երկրի քաղաքական, տնտեսական ու բիզնես հանրության 3000 ներկայացուցիչ:

Կարինե Մինասյանը նշել է, որ ԵՏՄ անդամ պետությունների փոքր եւ միջին ձեռնարկությունները մղվում են շուկայի առավել ռիսկային գոտի՝ մրցակցության ավելացման, դասական շուկաներում ապրանքների ու ծառայությունների ստանդարտացման ու ԵՏՄ պետությունների կողմից նորարարությունների պահանջի ավելացման հետեւանքով, ուստի առաջանում է ռիսկային ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների անհրաժեշտություն:

«ԵՏՄ տարածքում հնարավոր է ռիսկային ֆինանսավորման միասնական շուկա ստեղծել, ինչը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար կապահովի ֆինանսական ռեսուրսների ավելի լայն հասանելիություն: Դա կլինի առաջին գործնական քայլը ֆինանսական շուկաների ինտեգրման ճանապարհին եւ կարգավորիչների համար նվազագույն ռիսկեր կառաջացնի»,- նշել է Կարինե Մինասյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ պայմանագրի համաձայն, մինչ 2025թ. պետք է ստեղծվի ֆինանսական ծառայությունների միասնական շուկա, եւ քանի որ ռիսկային ֆինանսավորման ոլորտում խաղի կանոնները դեռ նույնն են ԵՏՄ բոլոր երկրներում, ապա տրամաբանական կլիներ միասին աշխատել:

2013թ. տվյալներով՝ ԵՄ-ում ՓՄՁ վարկավորումը կազմել է վարկավորման ընդհանուր ծավալի 42%-ը: ԵՏՄ երկրներում այդ ցուցանիշը մի քանի անգամ ցածր է: Օրինակ, Ռուսաստանում՝ 22,3%, իսկ Հայաստանում՝ 10,1%:

Դիտում՝ 8826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai