ԱՄԷ-ի գործարարները մտադիր են ներդրումներ անել ՀՀ-ում

19.05.2015 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասեմին ասել է, որ ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմամբ:

Այս մասին դեսպանն ասել է նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

Ջասիմ Մուհամմադ ալ Կասեմիի խոսքով՝ ներդրումների նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

ԱՄԷ դեսպանն ասել է, որ իր երկիրը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Կողմերը հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:   

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում ԱՄԷ-ի գործարար հատվածի ներգրավվածության ընդլայնումը եւ հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության:

Դիտում՝ 2868
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai