Կարիերայի բացահայտումների օր` ՀՊՏՀ ուսանողների համար
13.05.2015 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


«Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը եւ «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան կազմակերպում են կարիերայի բացահայտումների օր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողների համար:
Ինչպես Banks.am-ին տեղեկացրել են կազմակերպիչները, միջոցառմանը հրավիրվում են «ֆինանսներ եւ վարկ», «հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» «տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինների մագիստրատուրայի եւ բակալավրիատի ուսանողներիը:
Հանդիպումը տեղի կունենա ս.թ. մայիսի 20-ին՝ ժամը 14:30-ին, ՀՊՏՀ-ի նիստերի դահլիճում՝ 1-ին մասնաշենք (Նալբանդյան 128, 3-րդ հարկ):
Միջոցառման հատուկ հյուրն է «Գրանթ Թորնթոն» ընկերության Մարդկային ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար Անի Ասլանյանը: Կներկայացվեն ընկերության կողմից առաջարկվող աշխատանքային հնարավորությունները, ապագա աշխատակիցների ընտրության մասնագիտական չափանիշերը, ընկերությունում հարցազրույցը հաջողությամբ անցնելու հմտությունները, հայաստանյան շուկայում միջազգային որակավորումների դերն աշխատանքի ընդունման հարցում եւ այլն:
Ուսանողներին հնարավորություն կտրվի հանձնելու իրենց ռեզյումեները եւ ծանոթանալու կարիերայի հեռանկարներին:
«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից կներկայացվեն կրթաթոշակի հնարավորությունները՝ Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ներկայիս եւ ապագա ուսանողների համար:
Մուտքն ազատ է, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: