«Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս»-ը՝ Legal 500 վարկանիշում

06.05.2015 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս»-ն ընդգրկվել է Legal 500-ի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի 2015թ. վարկանշային աղյուսակում՝ որպես «բարձր վստահություն վայելող» ընկերություն Հայաստանում:

Ուղեցույցի շուկայական վերլուծության արդյունքների համաձայն՝ «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս»-ը «բարձր է գնահատված՝ շնորհիվ հարկային, կորպորատիվ, միաձուլումների եւ ձեռքբերումների, բանկային եւ ֆինանսական ոլորտներում ցուցաբերած գործարար գրագիտության»:

«Legal 500 վարկանշային աղյուսակը հիմնված է երկրի իրավաբանական ծառայությունների շուկայի մասնագիտական ուսումնասիրության եւ իրավաբանական ընկերությունների գնահատման վրա, որի հիմքում ընկած են առաջարկվող ծառայությունների որակը եւ շրջանակը: Հաշվի են առնվում նաեւ հաճախորդների արձագանքները եւ, հետեւաբար, մեր ոլորտում այն համարվում է ամենահեղինակավոր վարկանշային աղյուսակներից մեկը»,- ասել է ընկերության տնօրեն-բաժնետեր Հակոբ Թադեւոսյանը՝ շնորհակալություն հայտնելով իր հաճախորդներին եւ խորհրդատուների թիմին:

«Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս»-ը մասնագիտացված իրավաբանների, հարկային եւ հաշվապահական խորհրդատուների խումբ է եւ հայաստանյան շուկայի իրավաբանական եւ հարկային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը:

Ընկերության մասնագետները հաճախորդներին տրամադրում են ռազմավարական եւ խորհրդատվական ծառայություններ, որոնք օգնում են նրանց, համակարգված մոտեցում ցուցաբերելով, հասնել իրենց ներդրումային նպատակներին:

«Ընկերությունը ծառայություններ մատուցելիս առաջնորդվում է այն սկզբունքով, որ լավագույն խորհրդատվությունը պետք է տրամադրվի տեղական գործարար միջավայրի եւ մշակույթի գիտակ փորձագետների կողմից»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Դիտում՝ 10278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai