Բավրայի նոր անցակետը կշահագործվի 2016թ.

05.05.2015 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բավրայի անցակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2016թ.:

Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

«Նոր սահմանային կետը կունենա առանձնացված մասնագիտացված տարածքներ` մանրակրկիտ զննման, լաբորատոր ստուգման, ֆիտոսանիտարական եւ այլ ծառայությունների համար: 2016թ. Բավրան կկարողանա ընդունել օրը 200 եւ ավելի ավտոմեքենա` առանց հերթերի գոյացման»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կարեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Բավրայի անցակետում կգործեն նոր ուղիներ` մուտքի եւ ելքի համար, եւ Վրաստանից Բավրա եկող քաղաքացին 5 րոպե կծախսի փաստաթղթերի ձեւակերպման վրա:

«Բավրայի անցակետում կառուցվելու է մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղի` բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների համար, ինչը, միանշանակ կնպաստի սահուն սահմանահատման կազմակերպմանը»,- ասել է Կարեն Մանուկյանը:

Ֆինանսերի նախարարությունում նշել են, որ տարածքային առանձնահատկություններով պայմանավորված, ապրիլ ամսվա եղանակային պայմանները չեն խոչընդոտել շինաշխատանքերը:

«Անգամ ներկա ծանրաբեռնվածության պայմաններում մաքսատունը կարողանում է ապահովել որակյալ սպասարկում` առանց հերթերի եւ կուտակումների: Բեռն ինքնուրույն հենց Բավրայի մաքսակետում կարելի է հայտարարագրել կամ օգտվել բրոքերի ծառայությունից»,- հավելել է Կարեն Մանուկյանը:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €60.6 մլն: Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ:

Դիտում՝ 4375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai