Շիրակի մարզը՝ տնտեսագիտական մրցույթի հաղթող
04.05.2015 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ Կենտրոնական բանկ

Այսօր կայացել է ավագ դպրոցի «տնտեսագիտություն» առարկայի շրջանակում կազմակերպվող Brain-Ring մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի թիմը:
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի թիմերը:
Արդեն վեցերորդ տարին անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ:
Մրցույթի նախնական փուլերը կազմակերպվել են մարզերում, իսկ եզրափակիչ փուլին մասնակցելու համար յուրաքանչյուր մարզից 5-հոգանոց հաղթող թիմ է ընտրվել:
Այսօր կայացած մրցույթի ընթացքում ԿԲ-ի կողմից թիմերին առաջադրվել են տնտեսագիտության խնդիրներ, վարժություններ, ինչպես նաեւ տեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարեւորվել է նորարարական մտածողությունը եւ թիմային աշխատանքը:
«Այսօրվա մրցույթը կարեւոր է հատկապես նրանով, որ խթան է հանդիսանում, որ աշակերտները ամբողջ տարին լավ սովորեն, որպեսզի կարողանան մասնակցել ամենամյա այս մրցույթին»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ այսօրվա հաղթողը՝ Շիրակի մարզի թիմը, որպես առանձին թիմ ամռանը կմասնակցի Ծաղկաձորում իրենց կազմակերպած ամենամյա ճամբարին:
Վերջին լուրեր
24.05.2025 | 23:00 Ֆինտեխ
23.05.2025 | 15:20 Նորություններ
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
23.05.2025 | 11:42 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: