Անելիք Բանկն ամփոփել է 1-ին եռամսյակի արդյունքները

30.04.2015 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. 1-ին եռամսյակի դրությամբ Անելիք Բանկի ավանդային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 24%-ով, ընդ որում՝ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելում`ավելի քան 30%-ով:

Ինչպես հայտնել են բանկում, 2015թ. մարտի 31-ի դրությամբ աճել է նաեւ վարկային պորտֆելը` շուրջ 41.2%-ով  եւ կազմել ավելի քան 62 մլրդ դրամ։

2015թ. 1-ին եռամսյակում թողարկվել է 4,466 պլաստիկ քարտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 12%-ով։ Գրեթե նույնքան ավելացել է նաեւ բացված հաշիվների քանակը, ինչպես նաեւ կրկնակի աճ է գրանցվել դրամական փոխանցումների քանակով:

«2015թ. 1-ին եռամսյակը Անելիք Բանկը փակել է բավականին լավ ցուցանիշներով, թե վարկային, թե ավանդային եւ թե քարտային ծառայությունների մասով: Սակայն ցանկանում եմ նշել հատկապես հաճախորդների թվի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 40%. այն հասել է ավելի քան 76 հազ-ի, ինչը բանկի նկատմամբ ավելացող վստահության լավագույն ապացույցն է:

Այս տարի Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը, եւ այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ունենալ շոշափելի ձեռքբերումներ։ Այսպես, 2014թ․ ավարտին բանկի ավանդային պորտֆելը կազմել է 51,2 մլրդ դրամ, որից շուրջ 40 մլրդ դրամը ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդներն են: Ավելացել է նաեւ բանկի վարկային պարտֆելը` 2014թ. վերջի դրությամբ կազմելով շուրջ 60 մլրդ դրամ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Դիտում՝ 3562
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai