€434.5 հազ.՝ սահմանային անցակետերի արդիականացմանը

30.04.2015 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջեւ համաֆինանսավորման համաձայնագրին, որի շրջանակում ՀՀ-ն պարտավորվում է ՄԱԶԾ-ին հատկացնել €434.5 հազ.:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ, միջոցները կուղղվեն «Բագրատաշեն» եւ «Սադախլո» սահմանային անցակետերի արդիականացմանը եւ դրանց նոր սարքավորումների տրամադրմանը:

«Հաշվի առնելով ծրագրի ֆինանսական ծավալը՝ ՀՀ կառավարությունն ինքն է պատրաստակամություն հայտնում համաֆինանսավորել այն»,- ասել է Վախթանգ Միրումյանը:

Հիշեցնենք, որ ՄԱԶԾ-ի եւ ՀՀ-ի միջեւ համագործակցության և օժանդակության ցուցաբերման մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995թ.:

Դիտում՝ 3040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai