Սամվել Կարապետյանի հովանավորությամբ Երեւանում եկեղեցի կկառուցվի

23.04.2015 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախօրեին Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել Պանթեոնի հարեւանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությունը:

Արարողությունը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Եկեղեցու կառուցման բարերարը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Այս տարվա սկզբին ռուսական Forbes հանդեսին տված հարցազրույցում Սամվել Կարապետյանը նշել էր. «Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ իմ ընտանիքով, երեխաներով եւ իմ ստեղծած բիզնեսով: Մենք փոքր, սակայն հպարտ եւ իմաստուն ազգ ենք»:

Հիշեցնենք, որ ամերիկյան Forbes-ի 2015թ. միլիարդատերերի ցանկում Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 418-րդ տեղը ($4 մլրդ), իսկ Forbes ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում՝ 26-րդ հորիզոնականը:

Դիտում՝ 5154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai