Flowwow-ն կօգնի ծաղիկներ հասցնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

21.04.2015 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանյան Flowwow ծառայությունը հայտարարել է հատուկ ակցիա՝ նվիրված ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:
 
Աշխարհի ցանկացած անկյունում բնակվող ցանկացած անձ կարող է երեւանյան Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ծաղիկներ ուղարկել հատուկ էջի http://100lives.flowwow.com/ օգնությամբ:

Ծաղկեփնջերի միջին արժեքը կկազմի շուրջ 300 ռուբլի ($5): Յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել ծաղիկների այն քանակությունը, որ կարող է իրեն թույլ տալ՝ ընդհուպ մինչեւ 2 մեխակ:

Պատվերի ձեւակերպումից հետո առաքիչը հասցնելու է ծաղիկները հուշահամալիր, որտեղ դրանք կտեղադրվեն նախագծի կամավորների կողմից: Այդ ծաղիկների համար Flowwow-ն հավելավճարներ չի ավելացնելու:

«Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս օրը սգո օր է ողջ հայության համար ամբողջ աշխարհում: Երեւանում կա մի սրբավայր՝ Ծիծեռնակաբերդը, այդ հուշահամալիր մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկներ են բերում ի հիշատակ այդ դեպքերի: Միլիոնավոր հայեր, որոնք ապրում են Հայաստանից ու Երեւանից դուրս, չունեն նման հնարավորություն: Դրա համար մեր ընկերությունը հատուկ նախաձեռնություն է կազմակերպել, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ծաղիկների առաքումը հուշահամալիր»,- ասել է Flowwow ծառայության հիմնադիր Անդրեյ Մակեեւը:

Դիտում՝ 13960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai