165 հազ. քաղաքացի ստացել է կենսաթոշակային հաշվետվություն

15.04.2015 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենսաթոշակային համակարգը 165 հազ. քաղաքացու ներկայացրել է կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:

Այս մասին այսօր ասել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Կենսաթոշակային համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ հաշվետվություններն ուղարկվել են այն մասնակիցներին, որոնց կուտակային հաշվի վրա փոփոխություններ են կատարվել:

Հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝ անցած տարվա ընթացքում մասնակցի կողմից կատարված սոցիալական վճարների, պետության կողմից կատարված հատկացումների եւ դրանց կառավարման արդյունքների մասին:

«Մասնավորապես՝ տեղեկություն մասնակցի հաշվին կատարված կուտակումների չափի, դրանց հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, կենսաթոշակային ֆոնդի փայերի հետ կապված գործարքների, կենսաթոշակային ֆոնդի փայերի հաշվարկային արժեքի վերաբերյալ»,- ասել է նա:

Տիգրան Պետրոսյանը հավելել է, որ մասնակիցներն առաջին անգամ են ստանում հաշվետվությունը տպագիր տարբերակով՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարիներին մասնակիցն ինքը պետք է դիմի հաշվի օպերատորներին՝ այն ստանալու համար:

Նա հիշեցրել է, որ 2014թ. ֆոնդի փայերի հետ կապված գործարքները եղել են միայն ձեռքբերման մասով, իսկ 2015-ից սկսած կլինեն նաեւ փայերի մարման գործարքներ:

Դիտում՝ 3945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai