ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է երգիչ Էրիկի ալբոմը

11.04.2015 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 10-ին Yans ակումբում կայացել է երգիչ Էրիկի «Քո հետքերը» նոր ալբոմի շնորհանդեսը: Ալբոմի հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը:  

Ալբոմում ներառվել են ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ հայտնի ժամանակակից հայ երգահանների ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա են եղել հայտնի արվեստագետներ, երգիչներ, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ սոցիալական ակտիվ կողմնորոշում է դրսեւորում եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր երաժշտական ուղղությունների ներկայացուցիչներին: Հաճելի է մասնակից լինել տաղանդավոր արտիստի մասնագիտական աճին եւ օգնել երկրպագուներին որակյալ երաժշտություն մատուցելու գործում: Շնորհավորում եմ Էրիկին նոր ալբոմի կապակցությամբ ու ցանկանում հետագա ստեղծագործական հաջողություններ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Շատ սպասված ալբոմ է: Ուրախ եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցության համար եւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեծ աշխատանք են կատարել ալբոմի ստեղծման ուղղությամբ: Այս շրջանը բավականին պատասխանու եւ բարդ էր: Ալբոմում ներառվել են իմ կատարմամբ արդեն հայտնի հիթեր, ինչպես նաեւ նոր երգեր, որոնցից յուրաքանչյուրը վերապրել եմ: Կարծում եմ, դա է պատճառը, որ դրանք հնչում են անկեղծ, ի սրտե եւ ջերմ: Հուսով եմ, երկրպագուները կհավանեն»,- իր հերթին ասել է Էրիկը:

2007թ. Էրիկը Բուլղարիայում դարձել է Discovery միջազգային երաժշտական մրցույթի հաղթող, իսկ 2011թ. Յուրմալայում ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթ-փառատոնին եւ դարձել «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիր: 2011-2014 թթ. մի շարք հայկական երաժշտական մրցանակաբաշխություններում նա ճանաչվել է լավագույն երգիչ:

Դիտում՝ 10140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai