ԵՏՄ նախարարները վաղ են համարում միասնական արժույթի մասին խոսելը

30.03.2015 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) այս պահին պատրաստ չէ միասնական արժութային միության ստեղծմանը:

Այս մասին այսօր Երեւանում ասել է ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով՝ միասնական արժույթի համար երկար ճանապարհ է պետք անցնել:

Տատյանա Վալովայան ասել է, որ նախ անհրաժեշտ է ստեղծել ամբողջական տնտեսական միություն, որի հիման վրա էլ հետագայում հնարավոր կլինի ստեղծվել միասնական արժութային միությունը:  
 
ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը եւս վաղ է համարել միասնական արժութայի միության մասին խոսելը:

«Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Նախ` պետք է խորացնենք տնտեսական հարաբերությունը, ֆինանսական համակարգում շատ լուրջ հարցեր պետք է լուծվեն, միասնական վճարահաշվարկային համակարգ պետք է ձեւավորվի, իսկ կենտրոնական բանկերը պետք է ստեղծեն այն միասնական մեխանիզմը, որով կգործի միասնական արժութային միությունը»,- ասել է նա:

Դիտում՝ 8067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai