1,125 մլրդ դրամ՝ սեզոնային զբաղվածության ծրագրին

26.03.2015 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել սեզոնային զբաղվածության խթանման վերաբերյալ ծրագրին, որը նախատեսվում է իրականացվել ՀՀ ամբողջ տարածքում:

Նախագծի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 1,125 մլրդ դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ սեզոնային զբաղվածության ծրագիրն իրականացվելու է աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող հողօգտագործողների համար, որի շրջանակում 7400 անձ կունենա ժամանակավոր զբաղվածություն:

Անդրադառնալով արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց մեծ թվին եւ նրանց զբաղվածության խնդրին՝ նախարարը նշել է, որ «այդ նպատակով տարբեր ծրագրեր են իրականացվելու, եւ ապահովվելու է քաղաքացիների հնարավորինս ընդլայնված զբաղվածություն»:

«Նախարարությունը մշակել է նաեւ համայնքներում ժամանակավոր զբաղվածության ծրագրեր, որոնք շուտով կներկայացնի կառավարությանը: Դրանցով նախատեսվում է մինչեւ 6 ամիս տեւողությամբ զբաղվածություն ապահովել ՀՀ տարածքում»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Դիտում՝ 1924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai