Վրաստանի վարչապետ. Հայաստանը $600 մլն է ծախսել փոխարժեքը պահպանելու համար

26.03.2015 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը շուրջ $600 մլն է ծախսել ազգային դրամի փոխարժեքի պահպանման վրա, սակայն դա չի հաջողվել:  

Ինչպես հայտնում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը Թբիլիսիից, այս մասին այսօր ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանն իր պահուստից այդ նպատակով տրամադրել է $160 մլն:

Մեկնաբանելով լարիի մոտ 30%-անոց արժեզրկումը` Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանում մոտավորապես նույն իրավիճակն է, ինչ տարածաշրջանի մյուս երկրներում:

«Ադրբեջանը սկզբում ծախսել է $1 մլրդ 200 մլն, այնուհետեւ $1 մլրդ՝ ազգային արժույթի փոխարժեքը պահպանելու համար, սակայն միեւնույն է՝ այն մեկ օրում արժեզրկվել է 34%-ով»,- ասել է նա:

Դիտում՝ 17761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai