Air Armenia-ն կանոնավոր թռիչքները կվերսկսի մայիսին

10.03.2015 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Air Armenia ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր թռիչքների իրականացումը վերսկսել ընթացիկ տարվա մայիսին:  

Այս մասին Banks.am-ին տեղեկացրել է Air Armenia ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին Air Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը տեղեկացրել էր, որ կանոնավոր թռիչքների իրականացումը կվերսկսի 2015թ. մարտի երկրորդ կեսին:   

Նշենք նաեւ, որ 2014թ. դեկտեմբերից Air Armenia ավիաընկերության 49% բաժնետոմսերի նոր սեփականատեր է հանդիսանում East Prospect Fund հիմնադրամը: Բաժնետոմսերի 51%-ը շարունակում է պատկանել Արսեն Ավետիսյանին:

East Prospect Fund հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովն անցած տարվա վերջին Երեւանում հայտարարել էր, որ ավիաընկերության զարգացման համար հիմնադրամը նախատեսում է շուրջ $30 մլն-ի ներդրումներ կատարել:

Նա ասել էր նաեւ, որ ներդրումների այս ծավալով չեն սահմանափակվելու եւ 2015թ. մտադիր են ընկերության օդանավերի թիվը հասցնել 5-ի:

Դիտում՝ 8428

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW