ՎՏԲ-Հայաստան Բանկի ակցիան՝ գարնանային տոներին ընդառաջ

06.03.2015 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը,  գարնանային տոներին ընդառաջ, Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի եւ Cosmopolitan Armenia ամսագրի հետ համատեղ հայտարարում է ակցիա՝ «Կոսմոմանիա»:

Բանկում նշել են, որ ակցիան գործում է բանկի VTB Cosmopolitan Visa Classic եւ VTB Cosmopolitan Visa Gold բոլոր քարտապանների համար: Այն տարածվում է նաեւ հենց ակցիայի ընթացքում ձեռք բերված քարտերի վրա:

Բոլոր VTB Cosmopolitan Visa քարտապանները 2015թ. մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ, առավել հաճախ վճարելով իրենց քարտերով, կստանան հնարավորություն` շահելու 2 ուղեգիր դեպի Միլան, ինչպես նաեւ կանանց համար նախատեսված խանութ սրահների եւ սպասարկման կետերի 10 նվեր-հավաստագիր:

Խաղարկությունը կանցկացվի ակցիայի ընթացքում առավելագույն գումարի չափով անկանխիկ գործարքներ կատարած 100 քարտապանների միջեւ: Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը կազմում է 100 հազ. դրամ:

VTB Cosmopolitan Visa Classic ու VTB Cosmopolitan Visa Gold քարտերը հաճախորդներին տալիս են մի շարք առավելություններ, մասնավորապես.

- Մինչեւ 40% զեղչ տեղական ու միջազգային խանութներում ու սպասարկման կետերում,
- Անվճար ամենամսյա բաժանորդագրություն Cosmopolitan Armenia ամսագրին,
- Մասնակցություն Cosmopolitan Armenia-ի կազմակերպած տարբեր միջոցառումներին (ներառյալ Cosmo Night-ը):

Դիտում՝ 7344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai