Արցախբանկը համալրել է իր կանոնադրական կապիտալը

04.03.2015 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արցախբանկի նոր բաժնետեր «Հայաստանի բիզնեսի հիմնադրամ» ՓԲԸ-ն համալրել է բանկի կանոնադրական կապիտալը 4.5 մլրդ դրամով` հասցնելով այն 11 061 150 000 դրամի:

«Ավելացված կապիտալը հիմնականում կուղղվի Արցախբանկի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացմանը: Այն ենթադրում է հաճախորդների սպասարկման մակարդակի բարելավում, ունիվերսալ, մասնավորապես պլաստիկ քարտերով բանկային ծառայությունների խթանում եւ միկրոֆինանսավորման ծրագրերի միջոցով առավել դիվերսիֆիկացված վարկավորում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ վերջերս Արցախբանկում կատարվել էր նաեւ ղեկավարի փոփոխություն. բանկի նոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ էր նշանակվել Արթուր Մխիթարյանը: Մինչ այդ վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Կամո Ներսիսյանը:

Դիտում՝ 11363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai