ACBA-ON LINE համակարգը՝ ACBA TOKEN մոբայլ հավելվածի միջոցով

02.03.2015 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգի շրջանակում, իր հաճախորդների համար գործարկել է նոր հնարավորություն:

Մասնավորապես, եթե նախկինում ACBA-ON LINE  համակարգից օգտվելու ժամանակ հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով, ապա այժմ այդ գաղտնաբառը հնարավոր է  գեներացնել նաեւ նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝ IOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներից:

Ինչպես նշել են բանկում, դա հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարհի ցանկացած վայրից:

«Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գախտնաբառ գեներացնել իրենց պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը: Այնինչ նախկինում իրավաբանական անձինք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով»,- ասված է հաղորդագրությունում:

ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց բանկ այցելելու` լրացնելով ACBA-ON LINE համակարգի կայքի «Մոբայլ տոկենի փոփոխում» բաժինը:

Բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգը գործարկվել է 2009-ին:

Դիտում՝ 3187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai