Ավիափոխադրման մրցունակությունն ապահովող խորհուրդ կստեղծվի

26.02.2015 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ-ում օդային փոխադրման ազատականացմանն ուղղված միջոցառումներն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել հատուկ խորհուրդ:

Այն կքննարկի ավիափոխադրողի մասնագրի, օդային փոխադրումների իրականացման, օդային շահագործման թույլտվության ստացման համար ներկայացվող հայտերի հետ կապված հարցերը:

«Խորհուրդը կգործի ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ: Խորհրդի նպատակն է ոլորտի հանդեպ վստահության բարձրացումը, թափանցիկությունը, մրցունակ ու կայուն ավիափոխադրման ծառայությունների մատուցումը»,- կառավարության նիստին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:

Դիտում՝ 1883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai