ԿԲ-ն կանխատեսում է 0,4-2% տնտեսական աճ

23.02.2015 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) 2015թ. համար կանխատեսում է 0,4-2% տնտեսական աճ՝ պայմանավորված արտահանելի հատվածի աշխուժացմամբ:

ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015թ. ընթացքում 12-ամսյա գնաճը թեեւ կտատանվի հիմնականում 4±1,5% տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում, տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ:

«Ելնելով մինչեւ փետրվարի 10-ն առկա տեղեկատվության հիման վրա իրականացված կանխատեսումներից՝ ԿԲ-ն առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել ԿԲ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը (ներկայում՝ 14,5%)՝ նպատակ ունենալով նվազեցնել շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Այս պարագայում ԿԲ-ն տարեսկզբից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ներկայում` 10,5%), այսպիսով, շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները մոտեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ինչը կնպաստի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման ամրապնդմանը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2015թ. բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4,1% կանխատեսումը:

Դիտում՝ 2377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW