«Կամուրջ» ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելն աճել է 32%-ով

06.02.2015 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկային պորտֆելը 2014թ. աճել է շուրջ 32%-ով (մոտ 3,5 մլրդ դրամով)՝ հասնելով շուրջ 14 մլրդ դրամի:

Միաժամանակ՝ հաճախորդների թիվն աճել է ավելի քան 10%-ով՝ հասնելով մոտ 19 հազ-ի:

«Նշված զգալի աճը պայմանավորված է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող պարզ եւ հասանելի գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային եւ բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներով: Նշեմ, որ 2014թ. ընթացքում ընկերությունը, իր որդեգրած բիզնես ռազմավարությանը համապատասխան, կարողացել է հասնել նախապես պլանավորված հիմնական սահմանաչափերին՝ գրանցելով զգալի աճ գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նրա խոսքով՝ այս տարի եւս կազմակերպությունը շարունակելու է «ճկուն, պարզ, հասանելի եւ դիվերսիֆիկացված» վարկատեսակների ներդրման քաղաքականությունը:

««Կամուրջի» համար 2014-ը առանձնացավ նաեւ իր սոցիալական ճկուն քաղաքականությամբ եւ  նախաձեռնություններով, որոնցով մենք փորձել ենք լինել մեր հաճախորդների կողքին, խնդիրների առաջացման դեպքում արագ արձագանքել ենք՝ չանտեսելով մեր վարկառուների շահերը: Նշվածի վառ օրինակ է հանդիսանում Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում զգալի արտոնություններով վարկերի տրամադրման փաստը, ինչպես նաեւ 2014թ. ցրտահարությունից տուժած համայնքներում վարկերի պայմանների բարելավումը, որոնք դրական արձագանք ստացան մեր հաճախորդների շրջանում»,- հավելել է Արա Աղայանը:

Դիտում՝ 6324
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai