Վարչապետը խոստացել է քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների առաջարկները

30.01.2015 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը տնտեսվարողները ներկայացրել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ նոր առաջարկություններ: Մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը եւ հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն:

Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առեւտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաեւ նրանց առաջարկությունները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում եւ առաջիկայում կներկայացվեն հանրությանը:

Այսօր ավելի ուշ կայացած փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստին Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, եւ հարկային մարմինների ստուգումների սահմանափակում:

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է ՓՄՁ ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Դիտում՝ 1511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai