Կոնվերս Բանկը վերաբացել է Նոր Նորք մասնաճյուղը

29.01.2015 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկն այսօր վերաբացել է Նոր Նորք մասնաճյուղը, որն այսուհետ գործում է ք.Երեւան, Գայի պողոտա 10/6 հասցեում (նախկինում մասնաճյուղը գործում էր նույն պողոտայի 12/10 հասցեում):

«Կոնվերս Բանկի աշխատանքի կիզակետում հաճախորդների հարմարությունն է: Մեր մասնաճյուղային ցանցը անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերը՝ պարտադիր պարբերաբար վերանորոգվում, ինչպես եղավ Նոր Նորք մասնաճյուղի պարագայում: Այս մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից»,- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նրա փոխանցմամբ՝ Նոր Նորք համայնքը մշտապես ռազմավարական մեծ նշանակություն է ունեցել Կոնվերս Բանկի մանրածախ բանկային ծառայությունների զարգացման համար:

«Նոր Նորք»-ը 2015-ին բանկի վերաբացված առաջին մասնաճյուղն է: Ներկայում Երեւանում գործում է Կոնվերս Բանկի 14, իսկ Հայաստանում՝ 34 մասնաճյուղ:

Դիտում՝ 3832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai