Թաթուլ Մանասերյանը չի բացառում դոլարի արհեստական արժեզրկումը

29.01.2015 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն այսօր «Դոլարի փոխարժեքը եւ ֆինանսական կայունությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը չի բացառել առաջիկա ամիսներին դոլարի արհեստական արժեզրկումը:

«Դոլարի արժեւորման մի շարք ցուցանիշներով ԱՄՆ-ն բավական առաջ է անցել, սակայն արտահանման ծավալներն էապես նվազել են, ինչը լավ ցուցանիշ չէ»,- ասել է տնտեսագետը՝ ընդգծելով, որ «չնայած ԵՄ-ն ձեռքերը ծալած չի նստում, այդուհանդերձ, 2015-ին կշարունակվի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի անհամապատասխանությունը»:

Անդրադառնալով ռուսական ռուբլու՝ հայկական դրամի նկատմամբ արժեզրկմանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը՝ Թաթուլ Մանասերյանը նկատել է, որ ստեղծված իրավիճակում ռուսական շուկան սահմանափակվում է հայ արտադրողի համար, իսկ հայկական շուկան ռուսների համար դառնում է ավելի մատչելի:

«Սա մտահոգիչ տնտեսական քաղաքականություն է Հայաստանի համար, ինչը չկար այդ միություն մտնելու հայտարարություն անելու ժամանակ»,- ասել է նա՝ հավելելով, որ հայ արտադրողները, այդուհանդերձ, հնարավորություն ունեն օգտվելու ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ից էժան հումք ներկրելու ճանապարհով:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն իր հերթին նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացում դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 17, իսկ եվրոյի նկատմամբ՝ 3%-ով:

«Հայաստանում ցնցումը խուճապի հետեւանքով էր: Կտրուկ ցնցումները մարդկանց անորոշության մեջ գցեցին»,- ասել է Աշոտ Խուրշուդյանը՝ առավել մտահոգիչ համարելով ռուսական ռուբլու՝ դրամի նկատմամբ 34%-ով արժեզրկումը:

Դիտում՝ 2250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai