Հայ գործարարները կմասնակցեն Բահրեյնում կայանալիք համաժողովին

19.01.2015 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հունվարի 19-21-ը կայանալիք Միջազգային ձեռներեցների առաջին ներդրումային համաժողովին (First International Entrepreneurs Investment Forum) կմասնակցեն նաեւ հայաստանյան ընկերություններ:

Հայկական կողմից միջոցառմանը կմասնակցի 15 ընկերություն, որոնք կներկայացնեն սննդի վերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներ:

Համաժողովի հայկական կողմի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունը՝ Միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի հետ համատեղ:

Միջոցառմանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի շուրջ հազար ձեռներեց, փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցող կազմակերպություն, ֆինանսական հաստատություն, պետական պաշտոնյա՝ աշխարհի տարբեր երկրներից:

Դիտում՝ 1272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai