Անելիք Բանկը գործարկել է նոր ավանդատեսակ

12.01.2015 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը գործարկել է տարեկան մինչեւ 16.25% տոկոսադրույքով նոր ավանդատեսակ` «Դրամային+»:

Ինչպես հայտնել են բանկում, նոր ավանդատեսակը հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ տվյալ տոկոսադրույքը՝ 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում:

«Անելիք Բանկը, հետեւելով շուկայի զարգացումներին եւ ուսումնասիրելով հաճախորդների պահանջարկը, մշտապես ներդնում է բանկային նոր, այդ թվում՝ ավանդային պրոդուկտներ, որոնք առավելապես նպատակաուղղված են օգնելու մեր հաճախորդներին շահավետ տնօրինել իրենց դրամական միջոցները: Նոր գործարկված «Դրամային+» ավանդատեսակով ներդնելով իրենց կարճաժամկետ ազատ միջոցները` ավանդատուները նույնիսկ կարճ ժամկետների դեպքում կկարողանան ստանալ կայուն, բարձր եկամուտ»,- ասել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Բանկը հնարավորություն է ընձեռում նաեւ կատարել կարճաժամկետ 3-ամսյա ներդրում՝ ստանալով տարեկան 16% տոկոսադրույք:

«Դրամային+» ավանդատեսակով ավանդներն ընդունվում են միայն դրամով` նվազագույնը 100 հազ. դրամ գումարի չափով:

Դիտում՝ 6902
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai